a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/05/2015

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա

Culture.AM Film5

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի ու «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեն որոշում է կայացրել հերթական «Հայակն» անցկացնել 2016 թվականի գարնանը։

Artsakhpress.am-ի փոխանցմամբ  «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեից, «Հայակ-2016»-ն ամփոփելու է 2014-2015 թվականներին Հայաստանում և արտերկրում արտադրված ֆիլմերն ու գնահատելու է ոլորտի զարգացումներն ու ձեռքբերումները։

Որոշումը պայմանվորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գերհագեցած ու բազմաբնույթ ծրագրերի անցկացումով։
Բացի այդ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պետական աջակցությամբ նկարահանվել և շարունակվում են նկարահանվել մեկ տասնյակից ավելի ֆիլմեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Հաշվի առնելով այս հանգամանք՝ կազմկոմիտեն որոշում է կայացրել հաջորդ տարվա մրցանակբաշխության անվանակարգերի ցանկում ավելացնել առանձին անվանակարգ՝ հատուկ Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի համար։

 

Artsakhpress.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0