a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ»-ը ընդունում է կինոնախագծերի հայտեր

Culture.AM Arm-Turk1

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» (ՀԹԿՊ) նախագիծը հայտարարում է հայտերի ընդունելություն ՀԹԿՊ կինոնախագծերի զարգացման աշխատաժողովի համար:  Ermenihaber-ի փոխանցմամբ ծրագրին մասնակցել կարող են նախագծի հանդեպ հետաքրքրություն ունեցող հայ և թուրք կինոգործիչները: Աշխատաժողովը տեղի է ունենալու 2015թ. հուլիսի 13-14-ը` 12-րդ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի միջոցառումներին զուգահեռ:

Աշխատաժողովը բաղկացած է լինելու անհատական հանդիպումներից և կինոնախագծերի ներկայացումներից: Աշխատաժողովին մասնակցելու համար կընտրվեն 10 կինոնախագիծ (5 նախագիծ Հայաստանից, 5՝ Թուրքիայից): Ընտրված դիմորդները կներկայացնեն իրենց գաղափարները միջազգային ժյուրին:

Հաղթող նախագիծը կպարգևատրվի 10.000 ԱՄՆ դոլար մրցանակով` The Black Sea Trust-ի աջակցությամբ, որն ԱՄՆ-ի German Marshall Fund-ի նախագիծն է:
Դիմելու վերջնաժամկետը 2015թ. հունիսի  10-ն է: Հունիսի 10-ից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:
Հայաստանի սահմաններից դուրս մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը (յուրաքանչյուր կինոնախագծից մեկ մասնակից) կապահովվի ՀԹԿՊ ծրագիրը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0