a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկ Կարապետյանը Լատվիայի կինոկենտրոնի մրցանակակիր

Hayk Karapetyan Culture.am

Լատվիայի Ազգային կինոկենտրոնը հայտարարել է ֆիլմարտադրության մրցույթի արդյունքները: Ամենաբարձր պետական ֆինանսավորանն արժանացան ռեժիսորներ Հայկ Կարապետյանի և Յանիս Նորդի գեղարվեստական ֆիլմերը: Մեր հայրենակից Հայկ Կարապետյանի “Առաջնեկը” ֆիլմի համար տրամադրվել է 208 հազար եվրո: Լատվիայի պետական կինոկենտրոնը պարբերարաբար կազմակերպում է նմանատիպ մրցույթներ, որի շնորհիվա Լատվիայի ֆիլմարտադրության գործիչները ստանում են խրախուսական պարգևներ գումարի տեսքով իրենց նախագծերի իրականացման համար: Նշենք, որ Հայկ Կարապետյանը հայտնի դարձավ իր առաջին՝ “Մարդիկ այնտեղ են” նախագծով. դա վերջին տարիներին նկարահանված առաջին ֆիլմն էր, որն արժանացավ պետական պարգևի: Հայկ հայտնի է նաև իր “Նարնջագույն բաճկոնով տղամարդը” սարսափ ֆիլմով, որը կարելի է համարել Բալթիկայի սարսափ ժանրի ֆիլմերի սկզբնադիր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0