a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերի ցուցադրություն Տոկիոյում

film

Ապրիլի 25-ից 27-ը Տոկիոյի «Ափլինք» կինոսրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեի, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվեցին ֆիլմերի ցուցադրման երեկոներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երեկոների ընթացքում ցուցադրվեցին Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» և Գոռ Բաղդասարյանի «Հարևաններ» ֆիլմերը:

Ցուցադրություններին ներկա էին հարյուրավոր ճապոնացիներ, այդ թվում՝ գիտնականներ, պատմաբաններ, արվեստասերներ, Տոկիոյում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:

Երեկոների մեկնարկին ճապոնացի կինոքննադատ և պրոդյուսեր Չիսեկո Տանական հանդիսատեսին ներկայացրեց ֆիլմերը: Նույն օրերին ճապոնական «Բնություն և մարդկություն» ամսագրում հրապարակվեց Չիսեկո Տանակայի հոդվածը՝ «Ցեղասպանությունից 100 տարի անց. ֆիլմերի միջոցով մոտենալ Հայաստանի իրականությանը» վերնագրով:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0