a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հանդիպում-քննարկում կինոգործիչների հետ

Naregatsi

Ապրիլի 5-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի մոտիվներով նկարահանված ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի «Ատամնաբույժն արևելյան» ֆիլմի ցուցադրությունը և հանդիպում-քննարկում կինոգործիչների հետ: Այս մասին հայտնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Ատամնաբույժն արևելյան» ֆիլմը պատմում է սիրային նորանոր արկածներ որոնող Թափառնիկոսի մասին, ով անվերջ հայտնվում է արտառոց իրավիճակներում:

Դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարի վերջում Պոլսի հայկական միջավայրում։

Երեկոյի հատուկ հյուրն է «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը:

Միջոցառմանը ներկա կգտնվեն նաև կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի այրին՝ Լիդա Գևորգյանը, և դուստրը՝ Լուսինե Մարտիրոսյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0