a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հիմա հռետորական հարց` որտեղի՞ց գիտեք, որ ֆիլմը եկամուտ չի բերում»

82887

Հաճախ են հնչում դժգոհություններ առ այն, որ մշակույթի նախարարությունը մերժում է ուշադրության արժանի նախագծերը: Վերջին տարիներին հատկապես կարևորվում է Ցեղասպանության թեմայով ֆիլմերի նկարահանումն ու հանրահռչակումը:  Ինչպե՞ս է կատարվում ընտրությունը ֆիլմերի, որոնք պետությունը ֆինանսավորում է: Ասում են` ընտրությունը կատարվում է ծանոթ-բարեկամ սկզբունքով: Ի վերջո, պետության տրամադրած գումարը չի՞ կարող շահույթ ապահովել, հետ գալ ու նորից ծառայել պետությանը: Ի՞նչն է պատաճառը, որ դիտարժան, շահույթ ապահովող ֆիլմեր չենք ունենում:
Այս հարցերն ուղղեցինք մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին: «Նախարարութունը ստեղծագործական խնդիրներին միջամտելու իրավունք չունի,-ասաց փոխնախարարը:- Նախարարության լծակը միայն պետական պատվերի դեպքում կարող է պատվիրել,  ենթադրենք Հայաստանի մասին փաստավավերագրական ֆիլմ նկարել: Լիամետրաժ ֆիլմերի դեպքում, որ իրականացնում է Ազգային կինոկենտրոնը, մենք հանդիսանում ենք համաֆինանսավորող, վերջին տարիներին գրեթե չկա ֆիլմ, որ ամբողջությամբ, հարյուր տոկոսով պետությունը ֆինանսավորի:  Եթե այդ տեսակետից նայենք` «Անահիտ» մուլտֆիլմն ենք ամբողջությամբ ֆինանսավորել, մեծամասամբ` «Վարդապետի լռությունը»:

Փոխնախարարը փաստեց, որ  գաղափարական, ստեղծագործական և այլ առումներով կարող են պատասխանատվություն կրել, եթե ֆիլմը լինի պետական պատվերով: Անդրադառնալով «Ի՞նչ մեխանիզմով են ֆինանսավորում» հարցին ասաց. «Յուրաքանչյուր տարի հայտարարվում է մրցույթ, տարվա ընթացքում մենք հավաքում ենք բոլոր հայտերը ( ես մեխնիզմն ասեմ, դուք տեսեք` ծանոթ-բարեկամի միջոցո՞վ է արվում, թե՞ ինչ կերպ), ուղարկում ենք կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդին, որի կազմում  լավագույն կինոգետներն են, կինոքննադատները, իրենք նայում են և տալիս եզրակցություն, որ գաղափարական, ռեժիսուրայի , դերասանական կազմի և այլ առումներով այս ֆիլմերը կարող են ինչ-որ բանի հասնել: Դրանից հետո այդ բոլոր հայտերը ուղարկվում են  մշակույթի նախարարություն:  Նախարարությանը  կից գործում է կինոխորհուրդ, որն ավելի շատ նայում է ոչ թե գաղափարական կողմին, այլ, թե ինչքա՞ն է ֆինանսավորումը, ի՞նչ հնարավորություններ կան, համապատասխանո՞ւմ են մեր քաղաքական ուղղություններին, թե՞ ոչ: Ենթադրենք, անցյալ և այս տարի մեր քաղաքական ուղղությունը Ցեղասպանության մասին ֆիլմերն են, 2012-ին` գրատպության: Դրանից հետո կայացվում է որոշում: Հիմա հաջորդ հարցին մոտենամ. ֆիլմի տերը պրոդյուսերն է, ինք էլ պետք է իր ֆիլմը վաճառի, ցուցադրի արտասահմանում, կինոփառատոնի ներկայացնի,  այստեղ դահլիճ վարձի, ցուցադրի և այլն: Հիմա հռետորական հարց` որտեղի՞ց գիտեք, որ ֆիլմը եկամուտ չի բերում: Իրենք այդպես կարող են հայտարարել, թե վաճառեցին, ոչ մի եկամուտ չստացան, բայց ֆիլմի տերն իրենք են, իրենք են տնօրինում, պետությունն իր եկամտի բաժնից շատ ժամանակ հրաժարվում է, ասում է` դուք հանրահռչակեք, դրա փոխարեն  ֆիլմը Կաննում կամ մեկ այլ փառատոնում ցույց կտանք և այլն»:

Արթուր Պողոսյանը հավալեց, որ  գուցե մեր դիտարկումը ճիշտ է, բայց  պետության մասնակցությունը  օժանդակելու մեջ է, որ ստեղծվեն  պայմաններ`  ֆիլմարտադրության  զարգացման համար, կինոարտադրողները լավ կազմակերպեն իրենց մենեջմենթը. «Մենք օժանդակում ենք, բայց վերջնական արդյունքի և առավելապես նյութական միջոցների հետգրավման առումով  պետությունը պատասխանատու չէ: Ես կարող եմ ասել , ասենք, «Անահիտ» մուլտֆիլմի տնտեսական իրավիճակի մասին: Մենք մի քիչ վաճառենք շրջենք մարզերում, փառատոների ներկայացնենք,  և եթե ձեզ հետաքրքրի, մեկ տարի հետո,կարող ենք  ասել` այս ֆիլմն այսքան եկամուտ է բերել»:

Նյութը՝ Արմինե Սարգսյանի  (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0