a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հով արեք». նոր կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված Հայոց Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

hov areq Culture.AM

«Հով արեք». այսպես է կոչվում երիտասարդ ռեժիսորներ Հարություն Խաչատրյանի և Անի Գևորգյանի կարճամետրաժ ֆիլմը, որն արդեն հասանելի է համացանցում:
Այս առիթով Culture.AM կայքը զրուցեց հեղինակների հետ
-Քանի որ այս տարին մեզ  բոլորիս համար շատ կարևոր տարի է՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը,որոշեցինք  ֆիլմը նկարել այդ թեմայով և մեր փոքրիկ ներդրումը ունենալ այստեղ: Ծնվեց միտքը,որ կարելի է ստեղծել այսպիսի պատմություն,իհարկե այս ֆիլմում իրականը միայն «Երգարանն» է,որը մեզ է հասել Վանից և «փրկվել է ջարդերից»… Հեղինակները նշում են, որ ֆիլմը փորձել են  ստեղծել Երգարանի շուրջ և այնպես է  ստացվել,որ հենց Երգարանը ֆիլմի  հերոսներին նույնիսկ փրկում է թուրքից՝  շեղելով նրան…
- Ֆիլմի հիմքում ընկած է մի գաղափար, որ մեր հերոսները փրկվելով, ունենում են հետագայում իրենց ժառանգներին՝ երեխաներին,թոռներին… Այսինքն մեր ասելիքը այստեղ մեկն է,որ «Ցեղասպանությանը զոհ գնացին ո՛չ թե 1.500.000 հայ,այլ՝ ավելին»… Այո, չծնվեցին սպասվող երեխաներ,մոր արգանդում մահացան արդեն ծնվողները,չամուսնացան սիրող զույգեր… Եվ մենք հույս ունենք,որ գուցե որպես սփոփանք այս ամենին,Թուրքիան մոտակա ժամանակներում կճանաչի Հայոց Ցեղասպանությունը,իսկ մեր ֆիլմը այդ հարցում կունենա իր փոքրիկ ներդրումը,այդ իսկ պատճառով մենք ֆիլմը պատրաստվում ենք շուտով ուղարկել ԱՄՆ և ՌԴ,իսկ հետո այլ երկրներ,որ բոլորն իմանան,ճանաչեն և դատապարտեն այս ողբերգությունը:

Անդրադառնալով հետագա անելիքներին՝ հեղինակները նշում են, որ չեն պատրաստվում այս աշխատանքով սահմանափակվել:
- Իհարկե, մենք ունենք նաև առանձին աշխատանքներ,որոնք շուտով նույնպես կցուցադրվեն։Իսկ ինչ վերաբերում է միասին աշխատելուն,բնականաբար ֆիլմից հետո ծնվել են նոր մտքեր,շարունակելու ենք  մեր համագործակցությունը: 
Այն հարցին, թե ի՞նչ է առհասարակ ֆիլմն իրենց համար, հեղինակները պատասխանեցին հետևյալ կերպ.
- Ֆիլմը դա բավականին լայն հասկացողություն է և տարբեր կերպ կարող է ընկալվել յուրաքանչյուր մարդու կողմից,իսկ այ մեզ՝ռեժիսորներիս համար դա մեկ այլ աշխարհ է,որտեղ մենք կարողանում ենք արտահայտել մեր մտքերը,մեր հույզերը…Շատ են համեմատում թատրոնը և կինոն միմյանց հետ: Այո՝,երկուսն էլ ունեն առավելություններ:Ճիշտ է թատրոնում դերասանը ուղիղ կապի մեջ է հանդիսատեսի հետ,բայց սխալվելու իրավունք գրեթե չունի,իսկ ֆիլմում կարող ես չստացված կադրը նորից նկարել:Ֆիլմն ունի իր յուրօրինակ աշխարհը,որտեղ պատկերներն այլ են,ամեն ինչ այլ է այնտեղ,և մենք հասկացանք,որ մերը ֆիլմն է,որ ֆիլմեր ստեղծելով՝մենք կարող ենք մեզ զգալ լիակատար ռեժիսորներ…

“Հով արեք” ֆիլմի սցենարի հեղինակը հենց Անի Գևորգյանն է, երաժշտությունն էլ գրվել է Արա Գևորգյանի կողմից: Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սյուզաննա Գարեգինյան  (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0