a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը

5ec1ac8df740d4fffb28376afb278b7c

Նախօրեին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: Կարմիր գորգով անցան մի շարք կինոգործիչներ, դերասաններ, հյուրեր:

Փառատոնի բացմանը ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով բեմ էր բարձրացել «Հոգիների աճուրդ» գրքով, որի հիման վրա էլ 1918 թվականին նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը։
Հանդիսավոր արարողությանը պատվավոր հյուրեր Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին հանձնվեցին հատուկ մրցանակներ՝ Սերգեյ Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը, որը Սերգեյ Փարաջանովի ձեռքի աշխատանքն էր, որը նա պատրաստել էր կալանավայրում եղած ժամանակ։
Նաստասյա Կինսկին նշեց, որ ամբողջ փառատոնն իր համար քնքուշ և զարմանահրաշ երազ էր։
Իսկ իտալացի հեռուստատեսության և կինոյի դերասանուհի Օռնելա Մուտին իր հերթին ասաց, որ ուրախ է, որ իրեն հրավիրել է մասնակցելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին։ Նա նշեց, որ քիչ բան է հասցրել Հայաստանում տեսնել, սակայն ինչ որ տեսել է հոյակապ էր, որի համար շնորհակալություն հայտնեց ։
Փառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանը, մրցանակները հանձնելով պատվավոր հյուրերին,  հույս հայտնեց, որ նրանց կրկին կտեսնի «Ոսկե ծիրան»–ի հաջորդ փառատոններին։
Կինոփառատոնը մեկնարկեց «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորող ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարով, որը բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության թեման:  Ֆիլմն ընդգրկվել էր այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում:

Ռոբեր Գեդիկյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսից կստանա «Եղիցի լույս» մրցանակը:
Փառատոնի կփակվի Համո Բեկնազարյանի «Նամուսն» ֆիլմով:
Նշենք, որ Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-19-ը, որի ընթացքում կներկայացվեն համաշխարհային հնչեղություն ստացած մրցանակակիր ֆիլմեր,  մասնավորապես՝ Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոններից: Ընդհանուր առմամբ կցուցադրվի մոտ 200 ֆիլմ:

Ցուցադրվող ֆիլմերի շարքում են «Տենդ», «Վերադարձ, կամ մենք կանք 2, «Կորա Բելուգա», «Ցյուրիխ», «Անջատիչը», «Ընտանեկան ալբոմ», «Գետը կարմրել էր», «Անհետացած պատկերը», «Գաղթից գաղթ», «Ավդոյի մեքենան», «Տերտերին ուխտը» և մի շարք այլ ֆիլմեր։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0