a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
19/11/2014

Մեկնարկում է առցանց կինոփառատոնը

main20141119_8

Մեկնարկել է «WebԾիրան» 4—րդ համահայկական առցանց կինոփառատոնը։ Կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015 թ. փետրվարի 25—ից մարտի 5—ն ընկած ժամանակահատվածում։ Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր՝ առանց ժանրային սահմանափակումների։ Մրցանակակիրներին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին, որը, ըստ Հ. Խաչատրյանի, կազմվելու է ֆիլմերը ստանալուց հետո։ Սահմանված է 1 գլխավոր (մրցանակակիրը կպարգեւատրվի 400 հազար դրամով եւ հատուկ դիպլոմով) եւ 2 խրախուսական մրցանակ։ Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան 10 օր անվճար պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից օգտվելու հնարավորություն։ Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանան «Համակրանք» խրախուսական մրցանակի եւ հատուկ դիպլոմի։
Հ. Խաչատրյանի խոսքով, այս կինոփառատոնը հնարավորություն կտա հիմնականում հայ երիտասարդ կինոարտադրողներին ներկայացնել իրենց ֆիլմերը։
«Տարեցտարի ե՛ւ ներկայացվող ֆիլմերի որակն է բարձրանում, ե՛ւ երիտասարդների թիվն է ավելանում»,–նշեց «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրենը։

Մանրամասները՝ HHpress.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0