a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
20/05/2015

«Մեր հանդիսատեսը ֆիլմ դիտել չգիտի»

Culture.AM Ruben-Qochar

Լոս Անջելեսում անցկացվող ամենամյա հեղինակավոր American Film Festival-ում կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Իմ անունը Վիոլա է» լայնամետրաժ ֆիլմը 2014թ. ոչ միայն հաղթող ճանաչվեց «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում, այլև փառատոնը բացվեց հենց այս ֆիլմով: Վերջինիս հիմնական ֆինանսավորումն ամերիկյան կազմակերպությունների կողմից է, դերասանական կազմն էլ ընտրված է հայ ու արտասահմանցի արվեստագետներից: Այս ֆիլմը 2013թ. շուրջ 2 ամիս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելուց առաջ նույնիսկ որակվեց իբրև սկանդալային, ավելին՝ որոշ տեղական հ/կ-ներ հանդես եկան հայտարարություններով, թե այն լեսբուհիների մասին է և պետք է անհապաղ արգելել ցուցադրումը: Առավոտի փոխանցմամբ Ռուբեն Քոչարն իր հարցազրուցի ժամանակ ասել է. «Գուցե նման կարծիք ձևավորելու գործում դեր էր խաղացել ֆիլմի 3 րոպեանոց տեսահոլովակը, որտեղ խոսք չկա, միայն երաժշտություն է և երկու կին ընդամենը պառկած են անկողնում: Կարծում եմ՝ երկու ժամ տևողությամբ նկարի մասին ճիշտ չէ կարծիք հայտնել ընդամենը գովազդային տեսահոլովակ դիտելուց հետո…»: Կինոռեժիսորը չի ընկճվում, հակառակը՝ հայտնեց, որ ֆիլմը գնել է ֆրանսիական մի կազմակերպություն ու տեղադրել ինտերնետում՝ վճարովի հիմունքներով: Հիմա էլ ռուսներն են հետաքրքրված:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0