a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սալենտո» միջազգային կինոփառատոնը՝ Երևանում

Siff

Հայաստանում առաջին անգամ դեկտեմբերի 2-ին և 3-ին  Նարեկացի արվեստի միությունում  կանցկացվի «Սալենտո» («Salento») միջազգային կինոփառատոնը: Շնորհիվ իր «շրջագայող» ձևաչափի՝ 2004 թվականին Լուիջի Կամպանիլի կողմից հիմնադրված այս կինոփառատոնն արդեն միջազգային կարգավիճակ է ստացել: «Սալենտոն» աշխարհի տարբեր քաղաքներում՝ Ցյուրիխում, Լոնդոնում, Նյու Յորքում, Հոնգ Կոնգում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Պեկինում, Սանտյագո դե Չիլիում և այլուր  հնարավորություն է տալիս ֆիլմերի հեղինակներին ներկայացնել իրենց արտադրանքը,  իսկ փառատոնին մասնակցած լավագույն ֆիլմերը ցուցադրվում են  Իտալիայի հեղինակավոր մշակութային հաստատություններում և կինոթատրոններում:

Երկու օր շարունակ հայ կինոսիրահարները հնարավորություն կունենան ծանոթանալու կինոփառատոնի մասնակից տարբեր երկրների թվով 5 գեղարվեստական, 3 կարճամետրաժ և մեկ վավերագրական ֆիլմերի: Մասնակից ֆիլմերի շարքում է աշխարհահռչակ դերասանուհի Սոֆի Լորենի մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Մարդկային ձայն» դրաման, որի հեղինակն է իր որդին՝ Էդոարդո Պոնտին: Ֆիլմերը կցուցադրվեն իրենց բնագրի լեզվով` անգլերեն ենթագրերով:

Փառատոնի շրջանակներում  կինոյի և թատրոնի հայ դերասան Աշոտ Ադամյանին կշնորհվի «Սալենտո» միջազգային կինոփառատոնի դերասանական մրցանակը` ի նշանավորումն հայկական կինոյում և Հայաստանից դուրս իր ունեցած ավանդի համար: Աշոտ Ադամյանը սովորել է Մոսկվայի կինոռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսերում՝ Ռոլան Բիկովի արվեստանոցում: Նա երկու վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է և 37 տարվա դերասանական գործունեություն է ծավալում:

Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի ժամանակացույցի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Cultrue.AM-ի Իրադարձություն բաժնում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0