a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
26/11/2014

Մի պահ կար, որ կորցրել էինք կինո գնալու մշակույթը

q

Օրերս Տորոնտոյում անցկացվող “Նուռ” կինոփառատոնում ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ “Thank You, Հայրիկ” գեղարվեստական ֆիլմն արժանացել է փառատոնի գլխավոր` “ՈՍԿԵ ՆՈՒՌ” մրցանակին: Այն ֆիլմի երկրորդ մրցանակն էր: “Իրավունքի” հետ զրույցում ռեժիսորը պատմեց ոչ միայն մրցանակների, այլ նաեւ Հայաստանում զարգացող ֆիլմարտադրության ու հանդիսատեսի` կինոթատրոններ գնալու ավանդույթի վերադարձի մասին:

“ԿԱՐՈՂԱՑԵԼ ԷԻՆ ՀԱՎԱՔԵԼ ՀԱՅԵՐԻՑ ՄԻ ՖԻԼՄԱՓՈՒՆՋ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՏՈՐՈՆՏՈՅԻ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ”

-Ուրախ եմ, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն այլ թափ է ստացել: Որքան էլ խոսում ենք, որ բարդ է իրավիճակը, եւ դժվար է աշխատել` տնտեսական վիճակից ելնելով, ստացվում է, փաստորեն, կարողանում ենք ինչ-որ ձեւով ֆիլմեր արտադրել եւ ներկայացնել հանդիսատեսին: Վերջին աշնանային ընթացքը հենց դա ցույց տվեց, որ մի քանի ֆիլմ միանգամից դուրս եկան էկրաններ:
– Փաստորեն` հիմնականում համատեղ արտադրանքի շնորհիվ է Հայաստանում ֆիլմեր նկարահանվում, ապա նաեւ միջազգային փառատոներում արժանանում մրցանակների:
– Իմ պարագայում երկուսն էլ համատեղ ֆիլմեր էին` Ռուսաստանի հետ: Հենց  “Thank You, Հայրիկ” ֆիլմի առաջին մրցանակը ստացանք միջազգային մրցույթում` “Համատեղ արտադրությամբ ստեղծված Լավագույն ֆիլմ” անվանակարգում: Իսկ մեզ հետ այդ անվանակարգում մրցում էին շատ հայտնի ընկերություններ` Քշիշտոֆ Զանուսիի ֆիլմն էր, ֆրանսիացի երիտասարդ ռեժիսորի մի ֆիլմ էր, որտեղ գլխավոր դերերում աստղեր էին` Ժերար Դեպարդիեն եւ այլք: Փաստորեն` այդ շաքում մենք կարողացանք մրցանակ տանել: Ամենահետաքրքիրն այն էր, որ ո՛չ ես, ո՛չ էլ Միքայել Պողոսյանը չէինք գնացել, այլ գնացել էր մեր ռուս  համապրոդյուսերը: Իսկ արդեն Տորոնտոյում արժանացանք “Ոսկե Նուռ” մրցանակի: Սա ավելի լոկալ, բայց ջերմ մի փառատոն էր: Ինձ համար ուրախալի էր, որ մարդիկ փաստորեն կարողացել էին հնարավորինս հավաքել աշխարհում գտնվող հայերից մի ֆիլմափունջ եւ ներկայացրել Տորոնտոյի հասարակությանը: Մոտ 600-700 տեղանոց անընդհատ լեցուն դահլիճ էր` անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն էր: Կային նաեւ Իրանից, Իրաքից, Սիրիայից ստեղծագործողներ, որոնք ներկայացրել էին իրենց գործերը: Դրանք հիմնականում կարճամետրաժ եւ դոկումենտալ ֆիլմեր էին, իսկ խաղարկային ֆիլմերը հիմնականում Հայաստանից էին: Նույնիսկ, եթե Գոռ Կիրակոսյանը ԱՄՆ-ից էր եկել, միեւնույնն է, նրա “Քայլ ձիով” ֆիլմը հայկական արտադրության էր: Փառատոնի բոլոր օրերին ներկա էր նաեւ Ատոմ Էգոյանը, նա նույնպես ներկայացել էի իր վերջին` “Գերին” ֆիլմով:

“ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է”

-Հրաչ, Ձեր 2 ֆիլմերն էլ, ռուսական համատեղ արտադրության են, դա Մաքսային միություն մտնելու հետ ինչ-որ կապ ունի՞:
– Ծիծաղելի է, իհարկե կապ չունի: Մենք երեւի շատ սուր ենք ընկալում, փորձում ենք ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնել` մոռանալով, որ, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, 70 տարիների` գումարած վերջին 20 տարվա ոչ ամբողջական համագործակցությանը, մենք կապված ենք եղել Ռուսաստանի հետ:

Մանրամասները՝ Iravunk.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0