a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մոնտեվիդեոյում կցուցադրվի հայկական փաստագրական ֆիլմ կախաղան հանված 20 հնչակյան նահատակների մասին

Հնցհակյան

«Դուք կարող եք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ։ Վաղն արևելքի հորիզոնի վրա պիտի ողջունենք Սոցիալիստական Հայաստանը։ Այնտեղ, ուր կախաղաններն են ճոճվում, ճեմում է ազատությունը»։ Սրանք Փարամազի վերջին խոսքերն էին, ով հանդիսանում էր Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներից մեկը։

20 հնչակյանների կախաղան,այսպես են անվանում Հնչակյան կուսակցության այն 20 ակտիվիստների ընդհանրական անվանումը, ովքեր 1915 թվականի հունիսի 15-ին կախաղան բարձրացվեցին Կոստանդնուպոլսի Բեյազիտ հրապարակում։

1913 թ. Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի է ունենում Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցականներն իրենց անհանգստությունն են հայտնում երիտթուրքերի վարած հայակործան քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվում է Միացյալ Անկախ Հայաստանի կազմավորման անհրաժեշտությունը։
Համագումարում ձևակերպվում է կուսակցության երկու հիմնական նպատակ.կուսակցությունը, ինչպես նշված է նրա նախնական ծրագրում, կարող է ծավալել օրինական ու հակաօրինական գործունեություն, այդ պատճառով էլ այն կրկին կվերածվի գաղտնի կազմակերպության, կազմակերպել ու մահապատժի ենթարկել իթթիհատական կուսակցության ղեկավարներին, ովքեր 1909 թվականին կազմակերպել էին Ադանայի կոտորածը, այսինքն այն նույն մարդկանց, ովքեր ներկայում պլանավորում են հայ ժողովրդի ոչնչացումը։
Համագումարում կայացված որոշումների մասին, դժբախտաբար, լրտեսների միջոցով իմանում է օսմանյան կառավարությունը, և հնչակյան գործիչները ձերբակալվում են Կ. Պոլիս ժամանելուն պես։ Մինչև տարեվերջ ձերբակալվում է ընդհանուր առմամբ 140 հնչակյան։
Երկու տարի բանտում անցկացնելուց ու բազմաթիվ փորձությունների ենթարկվելուց հետո 20 ղեկավար հնչակյաններ դատապարտվում են կախաղանի։ 1915 թվականի հունիսի 15-ին նրանք կախաղան են բարձրացվում Կ. Պոլսի կենտրոնական հրապարակում, որ հայտնի է Սուլթան Բայազիտ հրապարակ անվամբ։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Մոնտեվիդեոյի «Սոլիս» թատրոնում հունիսի 21-ին կցուցադրվի «Քսանի լուսաբացը» փաստագրական ֆիլմը:
Թատրոնի կայքի տարածած տեղեկության համաձայն՝  Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր, դաշնակահար, մաեստրո Ալվարո Հակոբյանը և ջութակահար Մատիաս Կրասիունը ջութակի և դաշնամուրի համերգ կտան:
Միջոցառման ծրագրում ընդգրկված են․ փաստագրական ֆիլմի ցուցադրություն (El Amanecer de los Veinte), երաժշտական կատարում (Ալվարո Հակոբյան` դաշնամուր, Մատիաս Կրասիուն` ջութակ), Նոկտյուրն ջութակի և դաշնամուրի համար (Էդուարդ Բաղդասարյան, 1922-1987), Էլեգիա (Խաչատուր Ավետիսյան, 1926-1996), Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի ելույթը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0