a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մոնտեվիդեոյում ցուցադրվեց «Քսանի լուսաբացը» փաստագրական ֆիլմը

armenian-genocide2

Օրերս Հայոց ցեղասպանության ոգեկոչման  միջոցառումների շրջանակներում Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) ցուցադրվեց «Քսանի լուսաբացը» փաստագրական ֆիլմը, որի սյուժեի հիմքում ընկած է 1915-ին Ստամբուլում «Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան» կուսակցության  20 անդամի սպանությունը:
El Diario-իփոխանցմամբ մոտ մեկ ժամ տևողությամբ ժապավենը անդրադարձ էր Հնչակյան կուսակցության առաջնորդների սպանությանը, ովքեր ծրագիր էին մշակում` 1915-1923 թթ. տեղի ունեցած հայոց կոտորածները կանխելու համար: Նրանց ձերբակալել են, տանջել և դատապարտել մահվան: Հնչակյաններին կախաղան են բարձրացրել Ստամբուլի «Սուլթան Բայազետ» հրապարակում 1915-ի հունիսի 15-ին:
Ֆիլմի ցուցադրությունից հետո Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան նշել է, որ Ուրուգվայն առաջիններից էր, որ ճանաչեց Ցեղասպանությունը, և մի շարք հիշատակման միջոցառումներ են իրականացվել այդ կապակցությամբ, հատկապես` այս տարի : Քաղաքապետը ընդգծել է նաև, որ Ուրուգվայը «բավականին սերտ կապեր ունի հայ համայնքի հետ»:

Նշենք, որ «Քսանի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությանը, որ տեղի է ունեցավ Մոնտեվիդեոյի «Սոլիս» թատրոնում, ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Հակոբ Քելենջյանը, Հնչակյան կուսակցության Կենտրոնական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուրուգվայում Հայաստանի հյուպատոսության ներկայացուցիչներ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0