a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
14/06/2015

Նոր ֆիլմ «Վերածնված» արժեքների մասին

61

«Վերածնված» կարճամետրաժ ֆիլմը պատկերում է խաչքարի ստեղծման գործընթացը ֆիլմի հերոսների՝  խաչքարագործ Արտակ Համբարձումյանի և պատանու (դեր.՝ Վահե Սաֆարյան) միջոցով։

Ֆիլմում երևում է խաչքարագործ Արտակ Համբարձումյանի արվեստանոցը, որը գտնվում է քաղաքում, սակայն ասես առաձին մի աշխարհ լինի։ Այստեղ շարունակվում են ստեղծվել ինչպես նոր խաչքարեր, այնպես էլ վերականգնվում են հին, պատմության արհավիրքներին հանդիպած խաչքարերը, որոնցից են նաև Ջուղայի ոչնչաչված 13 խաչքարերի կրկնօրինակները։

1

Ֆիլմի մյուս հերոսը պատանի է, ով մոռացած ամեն ինչի մասին, ներքին կապով կապված լինելով խաչքարի արարման գործընթացին, անցնում է քարքարոտ ճանապարհով: Սա սովորական ճանապարհ չէ. սա խաչքարի ստեղծման երկար ու ձիգ, ոլորապատ, փոշոտ ճանապարհն է, որտեղ երբեմն մարդն այնքան փոքր է թվում։

7

Հետաքրքիրն այն է, որ ֆիլմի հերոսները՝  Վահե Սաֆարյանն ու Արտակ Համբարձումյանը, իրական կյանքում չճանաչելով իրար, կարողացան ֆիլմում ներքին զրույցի բռնվել միմյանց հետ։

«Վերածնված» ֆիլմում խաչքարագործի յուրաքանչյուր նոր ասեղնագործությունը քարի վրա համապատասխանում է երեխայի յուրաքանչյուր քայլքին, դառնում նրա սրտի զարկը, շունչն ու ոգին։

Ֆիլմն անդրադարձ է կատարում նաև «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացմանը, որտեղ Ջուղայի 13 ոչնչացված խաչքարերը երկրորդ կյանք են ստացել։

2

Ֆիլմի գաղափարը ռեժիսոր Շողեր Պետրոսյանի մոտ առաջացել է, երբ տեսել է Արտակ Համբարձումյանի խաչքարերը, իսկ խաչքարագործի հետ զրույցից հետո համոզվել է, որ հերոսի ընտրության հարցում չի սխալվել։

«Վերածնված»-ը  ֆիլմի օպերատոր Վազգեն Մարտիրոսյանի և երկրորդ օպերատոր Մարտին Հովհաննիսյանի առաջին համագործակցությունը չէ։ Ֆիլմի մոնտաժի ռեժիսորը Հրաչ Աղաջանյանն է։ Նկարահանումներին մասնակցել է նաև Դիանա Պետրոսյանը։ Իսկ ֆիլմի հնչյունային ռեժիսոր Հարութ Քոթանջյանը կարողացել է նրբությամբ միահյուսել Կոմիտասի երաժշտությունը ֆիլմի բնական ձայների հետ։

Շուտով  ֆիլմը կհանձնվի հանդիսատեսի դատին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0