a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շարունակվում է «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի հաղթարշավը

xclQosmo83PYcZmQn4n5IisHp2

1in.am-ի փոխանցմամբ «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմը, որի ռեժիսորը մեր հայրենակից Ռուբեն Գինեյն (Գասպարյան) է,  շարունակում է իր երթն աշխարհով մեկ:
Ֆիլմը Ասիա մայրցամաքի հեռավոր անկյուններն ուղղված ճանապարհորդության գրավիչ փորձ է՝ մեն մի  հարց լուծելու մտահոգությամբ. ինչպե՞ս է հայերին հաջողվել դեռ բացահայտումների դարաշրջանից առաջ Արևելքը կապել Արևմուտքին: Ֆիլմի նկարահանումների մեկնարկը տրվել է Հայաստանում, և հենց մեր երկրում արված հետազոտություններնն էլ նոր բացահայտումների առիթ են հանդիսացել:
Երկու տարվա ընթացքում խումբը նկարահանումներ է կատարել 11 երկրներում՝ Հնդկաստան, Չինաստան, Տիբեթ, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Սանտո Դոմինգո: Եզակի արխիվային նյութերի պրպտումներում  ձեռագրեր, անձնական օրագրեր ու նոթեր են ներկայացվում Փարիզի, Լոնդոնի, Մեքսիկայի, Լիսաբոնի գրադարաններից: Այս ուսումնասիրությունների արդյունքները ակադեմիական ակնարկի հիմք են դարձել: Ֆիլմը հղացվել է որպես մի նախագիծ, որ դիտողին թույլ կտա հեղինակների հետ մեկտեղ բացահայտումներ անել, ինչպես եթե ինքն էլ լիներ ճանապարհորդող խմբի անդամ

Նշենք, որ նախորդ տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում հայ հանդիսատեսի դատին ներկայացված «Անդին» ֆիլմն այս տարի արժանացավ հանրապետության Նախագահի մրցանակին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0