a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սխտորաշեն» գյուղի միակ բնակչի մասին ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում

Skhtorashen_film

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի  «Հայկական համայնապատկեր» վավերագրական ֆիլմերի մրցույթի շրջանակներում կցուցադրվի Գարեգին Պապոյանի «Սխտորաշեն» ֆիլմը:

Ֆիլմը պատմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի մասին, որն արդեն 30 տարի ամայացած է: Գյուղի միակ բնակիչը 83-ամյա Լենան է: Վատ ճանապարհները և դպրոցների բացակայությունը հանգեցրել են գյուղի ամայացմանը: Լենայի չորս տղաներից մեկը զոհվել է Արցախի հերոսամարտի ժամանակ, մյուս որդիներն ինը թոռների հետ ապրում են մոտակա գյուղերում:

Սցենարի հեղինակներն են Գարեգին Պապոյանն ու Լիլիթ Գրիգորյանը, օպերատորը Գարեգին Պապոյանն է, երաժշտության հեղինակն է Ավագ Մարգարյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0