a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնին ժյուրին

Հարություն Խաչատրյան

Սեպտեմբերի 15-ից 22-ը տեղի կունենա «Ուղերձ առ մարդը» (Послание к человеку)  վավերագրական, կարճամետրաժ և էքսպերիմենտալ ֆիլմերի  ամենամյա  միջազգային կինոփառատոնը: Փառատոնն անց է կացվում 1989 թ-ից Սանկտ Պետերբուրգում: «Ուղերձ առ մարդը» փառատոնի ծրագրերում ընդգրկված ֆիլմերի թեմատիկ հիմնական առանձնահատկությունը հումանիզմն է:

Փառատոնի ժյուրին այս տարի կնախագահի ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Կինոյում նրա առաջին քայլերը ևս կապված են այս փառատոնի հետ. հեղինակի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ներկայացված են եղել առաջին փառատոնի հիմնական ծրագրում, իսկ «Վերադարձ ավետյաց երկիրն» էլ 1993-ին արժանացել է երեք մրցանակի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0