a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ ռեժիսորի ֆիլմը Կաննի կինոշուկայում մեծ հետաքրքրություն է առաջացրել

5d7a14fc25ec63

Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» ֆիլմը Կաննի կինոշուկայում ամենասպասված ու պահանջված ռուսական կինոարտադրություններից մեկն է եղել: Ինչպես հաղորդում է հայտնի «Կինոմետրո» պարբերականը հղում անելով «Planeta Inform Film Distribution» -ի տարածած տեղեկատվությանը, ֆիլմի իրավունքներն արդեն վաճառվել են Լատիանակն Ամերիկայի (Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Չիլի, Պերու, Էկվադոր, Կոլումբիա, Բոլիվիա), Հարավ-արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի (բացի Իրանից) ներկայացուցիչներին:

Եվրոպայում արդեն ավարտվել են Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները, ընթացքի մեջ են Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի հետ համագործակցության գործընթացը:

Հատկանշական է, որ բանակցություններ են ընթանում նաև հայ ռեժիսորի ֆիլմը Թուրքայում ցուցադրելու կապակցությամբ:

Հաղորդագրության համաձայն՝ այս ֆիլմի իրավունքների վաճառքից գոյացել է շուրջ 2 մլն դոլար: Հավելենք միայն, որ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի գալիք տարվա փետրվարի 23-ին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0