a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Պետությունը միլիոններ է ծախսում, քսան տարում հազար ֆիլմ է ստեղծվել. մի’ լավ ֆիլմ ցույց տվեք»

13

Culture.am –ի զրուցակիցը ավանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցն է:

-Հաճախ է խոսվում Կինոյի օրենքի կարգավորման մասին: «Կինոյի մասին» ՀՀ օրենքն ի՞նչ կփոխի հայաստանյան կինոաշխարհում:

-Ինչ օրենք էլ հաստատենք` կանեն այն, ինչ ուզում են: Կամ իրենց օգտին մի բան կհնարեն: Երկրում եթե կինոստուդիա չկա, կինոթատրոն չկա, էլ ինչի՞ մասին է խոսքը: Կինոն (չասեմ` փող բերող է, դա իր հերթին) պրոպագանդայի ամենահզոր միջոցն է: Մեկ լավ ֆիլմը, ասենք Եղեռնի մասին, կարող ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, իմանան` ով ենք: Մենք այդ ուժը չենք օգտագործում, մնացել ենք թատրոնի ժողովուրդ:  15-20 թատրոն կա, բայց այդ ներկայացումներն ո՞վ է նայում, մենք նայում ենք, մենք ուրախանում, մենք ծափ տալիս:

-Վերջին տարիներին նկարահանվող ֆիլմերի մասին ի՞նչ կասեք: Միջազգային հարթակում ներկայանալու ի՞նչ հնարավորություններ ունենք:
-Քսան տարի է ժողովրդի փողերով ֆիլմ են նկարում` «Նժդեհ», «Խաչագողի հիաշատակարան», ինչ ասես: Չգիտեմ ինչ է կատարվում,  ով ասես ֆիլմ է նկարահանում: Գեղխորհուրդ չկա՞, ո՞նց են թույլ տալիս: Ֆիլմը կամ էլիտար պիտի լինի, որ փող չի բերում, բայց արվեստի գործ է, կամ պետք է կինոշուկաներում ներկայացվի, վաճառվի, գումար բերի:  Էլ ինչի՞ ես նկարահանում, եթե պետի պահես դարակում, հեչ անես: Պետությունը միլիոններ է ծախսում, քսան տարում հազար ֆիլմ է  ստեղծվել: Մի’ լավ ֆիլմ ցույց տվեք:

-Իսկ ունե՞նք այդ ներուժը: Կարո՞ղ ենք այնպիսի ֆիլմ նկարահանել, որը միջազգային շուկայում վաճառվի, շահույթ կբերի:
-Ինչի՞ չենք կարող, մենք լավ ռեժիսորներ ունենք, լավ դերասաննե, բայց ամեն մեկն իր բարեկամին է բերում, փող են աշխատում, արվեստի մասին խոսք չկա: Հակառակ դեպքում` ֆիլմը կվաճառվեր, մեծ գումար կբերեր, ավելի մեծ ու թանկ ֆիլմ կնկարահանեին:

-Ասում են` փողը քիչ է: Իսկ լավ կինոն մեծ գումարներ է պահանջում:
-Փողը քիչ է, թող հարյուր հոգու չտան գումարը, մեկին տան, բայց լավ ֆիլմ ստեղծեն: Հետո, երբ տակը գումար մնա, թող տան իրենց ծանոթ-բարեկամներին:

-Պարոն Աթոյանց,  հիմա դուք կո՞ղմ եք, որ կինոյի մասին օրենք լինի, թե՞ ոչ:
-Թող լինի, բայց  ինչպես հարկն է գործի այդ օրենքը:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0