a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սահակյանցներն աշխատում են լիամետրաժ անիմացիոն նոր ֆիլմի վրա

11784_am_330

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիան այս պահին աշխատում են նոր անիմացիոն ֆիլմի վրա: «Օլիմպիոնիկ» լիամետրաժ մուլտֆիլմի աշխատանքները սկսվել են դեռևս մեկուկես տարի առաջ։ Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը պատրաստ կլինի 3-4 տարի հետո միայն: Ֆիլմը պատմում է Վարազդատ արքայի 4-րդ դարում Հին Հունաստանում ունեցած հանրահայտ հաղթանակի մասին: Թեմայի ընտրությունը պատահական չէ՝ կարևոր պատմական փաստ, ևս մեկ առիթ՝ աշխարհին հիշեցնելու, թե որ ժամանակներից է սկսվում մեր պատմությունը: Դավիթ Սահակյանցի խոսքով, ֆիլմը ՀՀ մշակույթի նախարարության պատվերն է, իսկ «Շարմ» ընկերությունը ֆիլմի ստեղծմանը կմասնակցի՝ որպես պրոդյուսերական գործընկեր: Ըստ Դավիթ Սահակյանցի՝ առաջիկա 3 -4 տարիներին զբաղված կլինեն միայն նոր սկսվող ֆիլմի աշխատանքներով, իսկ վերջերս ավարտել են Վրթանես Փափազյանի «Կլոր Աստվածներ» հեքիաթի հիման վրա նկարահանվող կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0