a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» Կաննի կինոփառատոնին ներկայացրել է Համաշխարհային կինոյի հիմնադրամը

nr.guyn__0

Կաննի կինոփառատոնի շրջանակներում «Կաննի դասականները» հետահայաց ծրագրում այս տարի, ի թիվս 24 կինոնկարների, ցուցադրվելու է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» («Սայաթ-Նովա»), որը վերանգնվել է L’immagine Ritrovata լաբորատորիայում Համաշխարհային կինոյի հիմնադրամի (Film Foundation-World Cinema Project) նախաձեռնությամբ: Ֆիլմը կինոփառատոնին ներկայացրել է վերականգնող հիմնադրամը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային կինոկենտրոնիkinoashkharh.am կայքից:

Հիմնադրամը ֆիլմը վերականգնելիս սերտորեն համագործակցել է հայ մասնագետների հետ և օգտվել հայկական արխիվներից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ուկրաինական և ռուսական աղբյուրների մեծ մասը, հղում անելով «Մոլոդոստ» կինոփառատոնի տնօրեն Անդրեյ Խալփախչիին,  Կաննում Ուկրաինայի ներկայացրած ժապավենների թվում նշում են նաև «Նռան գույնը»:

Աղբյուրը՝ www.panorama.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0