a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սոսե 2017 միջազգային կինոփառատոնը սկսել է հայտերի ընդունումը

Sose_IFF

Սոսե 2017 միջազգային կինոփառատոնը սկսել է ֆիլմերի հայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):
Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական»:

«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին կարող են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է Սոսե Մայրիկի անվան մրցանակ:

«Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացվում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման: Կինոփառատոնը կհովանավորի «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը, իսկ արտերկրում սովորող ուսանող-ռեժիսորին կտրվի պատվոգիր:

Սոսե միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունը իրականացնում է միջազգային հանձնախումբը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 31-ն է: Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները կամփոփվեն 2017թ-ի հուլիսի 1-ին։ Կինոդիտումները կանցկացվեն  2017 թ.-ի օգոստոսի 14-ից հոկտեմբերի 2-ը։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 14-ին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0