a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավարտվել է «Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունն ավարտվել է

sose

«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունն ավարտվել է։ Այս մասին Culture.AM-ին հաղորդում են փառատոնի հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնին մասնակցելու ավելի քան 300 ֆիլմի հայտ է ներկայացրել 59 երկրի ներկայացուցիչ։ Ամենաշատ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Հայաստանից նախնական փուլն անցել է 7 ֆիլմ:

Հաշվի առնելով կինոփառատոնի չափորոշիչներն ու կանոնակարգը՝ նախնական ընտրական  փուլն անցել է 39 երկրից 132 ֆիլմ, որոնք կմրցեն «Բովանդակությունը՝ կին», «Ուսանողական» և Հիմնական մրցութային ծրագրերում։

Հիմնականմրցութայինծրագրում մասնակցումենբոլորֆիլմերը՝առանցթեմատիկսահմանափակման (խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):

«Բովանդակությունը՝կին» մրցութայինծրագրինմասնակցողֆիլմերիհեղինակներըխոսումենկնոջարժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, ընտանիքումևհասարակությանմեջնրադերակատարման մասին:

Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողներն իրենց աշխատանքներով առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման:

«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնի նախնական ընտրական փուլն անցած ֆիլմերի ամբողջական ցանկը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0