a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
08/05/2015

Սուսաննա Հարությունյան. «Թուրք ռեժիսորները սկսել են առերեսվել 100 տարվա ցավի հետ»

Culture.AM Susanna-Harutyunyan

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, անդրադառնալով Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Ոսկե ծիրանի» նախագծերին, փաստեց, որ Թուրքիայում նկարահանված մի շարք ֆիլմեր կան, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը: Խոսելով մասնավորապես, փառատոնի «100 տարվա ցավը» բաժնի մասին, տիկին Հարությունյանը նշեց, որ փաստորեն թուրքերն արդեն իսկ այդ ցավի հետ առերեսվել են: Նա հայտնեց, որ ստամբուլյան աշխատանքային հանդիպումների շրջանակներում ընտրվել էր 10 նախագիծ՝ 5 թուրքական եւ 5 հայկական՝ ներառյալ սփյուռքը, որոնք բոլորն էլ շոշափում էին ցեղասպանության թեման: Ընդ որում՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու համար $10.000 շահել է ազգությամբ թուրք Սերդար Օնալի «Մայրիկ Դերդո» նախագիծը: Սուսաննա Հարությունյանը պատմեց, որ Դերդոն Թուրքիայում ապրող հայ կին է՝ վերապրածների շառավիղներից, որն ի տարբերություն իր մյուս ազգականների, մնացել է քրիստոնյա եւ հայ: Նա ամուսնացել է հայի հետ, մեծացրել է երեխաներին Վանում, որտեղ դեռ կար 100 տարվա ցավի բեռը: 70-ականներին նրա հայ ամուսնուն սպանել են Վանում, որովհետեւ շատ հաջողակ եւ հարուստ էր, ու այդ վախից Դեդրոն ընտանիքով տեղափոխվել է Ստամբուլ: Նա 8 տարի դատական քաշքշուկների մեջ է եղել ու շահել դատը՝ վերադարձնելով իրենց ընտանիքին պատկանող հողերը:
«Սա նոր երեւույթ է: Շատ հայանպաստ գործ էր արված: Այսինքն` ինչքան շատ նման ֆիլմեր լինեն, որ մտնեն Ստամբուլի փառատոն, ու այնտեղից էլ այլ փառատոներ, այնքան լավ»,-ասել է Սուսաննա Հարությունյանը Aravot.am-ի փոխանցմամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0