a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերին

Culture.AM Chaldaryan

ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Շարմ» ընկերությունը՝ կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի մեկնաբանությամբ խաղարկային լիամետրաժ ֆիլմ են նկարահանել, որը նվիրված է Կոմիտաս վարդապետի հիշատակին։
Կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի մեկնաբանությամբ Ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասի վարդապետին, այլ նրա Մեծ Լռությունը…
Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են դեռևս 2014 թ. աշնանը և ավարտին կհասցվեն 2015 թ. ամռանը: Նկարահանումներն անցկացվում են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան):
Ֆիլմի հերոսը, ով ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, խորապես ընկղմված է Կոմիտաս վարդապետի մասին վեպ ստեղծելու մեջ: Հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով՝ վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով։
Փորձելով բացահայտել Կոմիտասի կյանքի փարիզյան շրջանը և վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը՝ հերոսը մանրազնին ուսումնասիրում է փաստորը՝ հենվելով պատմական  արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա։
Նշենք նաև, որ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է նոյեմբերին, ինչպես տեղեկացանք “Շարմ”-ի ֆեյսբուքյան էջից։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0