Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
«Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին». Երևանյան պրեմիերա | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին». Երևանյան պրեմիերա

Danilyants

Հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա Տատյանա Դանիլյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական ֆիլմ-«մյուզիքլի» հայաստանյան պրեմիերան: Ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում:

Ֆիլմը պատում է վեց երաժիշտների՝  դուդուկահար Ջիվան Գասպարյանի, Armenian Navy Band-ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանի, երգչուհի Լիլիթ Պիպոյանի, ջազմեն Լևոն Մալխասյանի, թառահար Միքայել Ոսկանյանի և երգիչ Ֆորշի մասին, որոնց երաժշտությունն ու ճակատագրերը սերտորեն կապված են Երևանի ճակատագրի հետ: Հենց այս արվեստագետների աչքերով ու երաժշտությամբ է ներկայացվում Երևանը, որն ապրում է՝ ենթարկվելով իր սեփական ռիթմերին ու մեղեդիներին:

-Սկզբում կարծում էի՝ փոքրիկ վավերագրական ֆիլմ կստացվի Ֆորշի մասին, բայց վավերագրական ֆիլմը երկար գործ է,-նշում է Տատյանա Դանիլյանցը,-ֆիլմի իմաստավորումը և թեմայի խմորումը կարող է մի քանի տարի տևել: Վավերագրական ֆիլմը լավ կոնյակի պես է և տակառի ու թրմեցման կարիք ունի: Միայն այդ ժամանակ է առաջանում ժամանակի էֆեկտը, քանի որ վավերագրական ֆիլմը պատմում է ժամանակի ու ժամանակների մասին: Արդյունքում հասկացա, որ ֆիլմը կպատմի Երևանի մասին՝ վեց երաժիշտների աչքերով:

Ռեժիսորի ուսումնասիրություններն ընթացել են 2007-ից 2014 թթ-ը, այնուհետև մեկնարկել են նկարահանումները և ընդհատումներով շարունակվել մինչև 2015 թ-ը: Այս ընաթացում նկարահանվել է արտիստների և քաղաքի կյանքը,  գտնվել է «շրջափակման և մութ ու ցուրտ տարիների»՝ 90-ականների խրոնիկան, որի մասին երկրի սահմաններից դուրս համարյա ոչ ոք չգիտի:

Ֆիլմում քաղաքը և նրա երաժշտությունը դառնում են մեկ ամբողջականություն: Այստեղ հնչում է բազմապիսի և հրաշալի երաժշտություն, ներկայացվում է Երևանը ոչ միայն որպես ջազի ոչ պաշտոնական մայրաքաղաք, այլև որպես աշխարհի ամենաերաժշտական քաղաքներից մեկը:

Ֆիլմն արժանացել է մասնագետների բարձր գնահատանքին:

Երևանյան պրեմիերային ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Տատյանա Դանիլյանցը, Հայագիտական ուսումնասիրությունների «Անիվ» հիմնադրամի նախագահ Արտեմ Կոստանդյանը՝ ում աջակցությամբ նկարահանվել է ֆիլմը, երաժիշտները և այլոք: Ցուցադրությունից հետո, կինոթատրոնի դիմաց գտնվող Ազնավուրի հրապարակում ելույթ կունենան ֆիլմի հերոսները:

Ֆիլմի ԱՊՀ երկրների դիստրիբյուտորն է Reflexion Films-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0