a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վիգեն Չալդրանյան. «Մեր`չորսիս տեսակետները գրեթե երբեք չեն համընկնում»

art_fest

«Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնը շարունակում է Երևանը լցնել արվեստով: Արտֆետսյան 10 օրերից երկուսը նախատեսված են կինոդիտումների համար:

Հունիսի 12-ին և 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում են այն ֆիլմերը, որոնք հաղթահարել են նախընտրական փուլն ու հանձնվել մասնագիտական հանձնախմբի դատին: Այս տարի «Արտ Ֆեստ»-ը ստացել է ֆիլմերի շուրջ 60 հայտ, որոնցից միայն 21-ն են ընդգրկվել փառատոնի մրցութային ծրագրում:

Փառատոնի «Կինոարվեստ» բաժնի ժյուրիի կազմում ընդգրկված են կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, մոտնաժի ռեժիսոր Տիգրան Բաղինյանը և կոնպոզիտոր Վաչե Շառաֆյանը: «Մոսկվա» կինոթատրոնում հենց նրանք էլ վարում էին վարպետության դասը, որին մասնակցում էին փառատոնի մասնակիցներն ու պարզապես կինոսիրողները:

Վիգեն Չալդրանյանը, ով արդեն երկրորդ տարին է, ինչ ժյուրիի կազմում է, նշեց, որ հավաքված երիտասարդ գործընկներները վաղվա արվեստի հիմքերն են: Նրա խոսքերով` շատ դժվար է ընտրել լավագույն մասնակցին, քանի որ ժյուրիի չորս անդամների տեսակետները գրեթե երբեք չեն համընկնում:

«Ես առաջնային կարևորություն եմ տալիս կադրի ետևում ձևավորված պատրաստի մասնագետին: Ինձ համար չկան առանձնացված ոճեր: Ավելի շատ կենտրոնանում եմ տվյալ ոճի մատուցման վրա: Չափանիշները տարբեր են` ձեռագիր, անհատականություն, թեմա և նոր խոսք: Բնականաբար գործ ունենք մեծ մասամբ ուսանողների աշխատանքների հետ և ունենք սահմանած մեր չափանիշները, բայց այստեղ կարևորը ոչ թե հաղթելն է, այլ ուրիշների կողմից ընկալվելը: Ի վերջո, ինչպես հայտնի ֆրանսիացին է ասում, ամբողջ կյանքը վեճ է ճաշակների շուրջ»,- մեջբերելով Ժան դե Լաբրյուերին` նշեց Վիգեն Չալդրանյանը:

Վարպետության դասին հաջորդեց ֆիլմերի ցուցադրությունը, որը կշարունակվի նաև հունիսի 13-ին: Այս տարի, բացի հայասանցիներից, մասնակցում են նաև երիտասարդ կինոգործիչներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Հնդկաստանից և Իրանից:

Հաղթողների անունները հայտնի կդառնան հունիսի 19-ին` փառատոնի փակման արարողության ժամանակ: Մրցանակներ են սահմանվել «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն օպերատորական աշխատանք»,  «Լավագույն սցենար», «Լավագույն պրոդյուսերական աշխատանք» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0