a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Փրկության քարտեզ”-ի պրեմիերան

Culture.AM MapOfSalvation

Երեկ Երևանում տեղի է ունեցել “Փրկության քարտեզ” ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է, սցենարի հեղինակ՝ Աննա Սարգսյան, օպերատոր՝ Արթուր Գարանյան: Սցենարի հեղինակը մեկնաբանում է, որ ֆիլմը հինգ եվրոպացի միսիոներների մասին է, ովքեր ուղարկված էին Օսմանյան Թուրքիա և ովքեր ակամա դարձել էին Ցեղասպանության և Առաջին համաշխարհային պատերազմի ականատեսները:

Ըստ հեղինակի՝ միսիոներների գթասրտության շնորհիվ շատ երեխաներ փրկվեցին. նրանք նպաստեցին նաև մանկատների բացմանը: “Այո հենց գթասրտության շնորհիվ, քանզի եվրոպացի ազգերը հայերին չճանաչելով հանդերձ՝ մնացին Օսմանյան Թուրքիայում՝ օգնության ձեռք մեկնելով նրանց. Չնայած որ նրանք ունեին հնարավորություն վերադառնալ հայրենիք “,- ասաց Սարգսյանը:

Ֆիլմի օպերատորն էլ լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ ֆիլմը ստեղծելիս օգտագործվել են բազմաթիվ նյութեր Նորվեգիայի և Դանիայի արխիվներից:

100 րոպեանոց այդ ֆիլմը հիմնված է բացառապես իրական փաստերի հիման վրա, որի նմանօրինակը հայկական կինեմատոգրաֆիայում դեռ չի հանդիպել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0