a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Փրկության քարտեզ» ֆիլմը ցուցադրվեց Թեհրանում

tehran 4

«Փրկության քարտեզ»-ը խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է՝ նվիրված Մեծ եղեռնի 100–ամյակին։
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ֆիլմը 2 օր շարունակ ցուցադրվել է Թեհրանում (Իրան) հայերի և իրանցիների համար։ Ալիք-ի փոխանցմամբ ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նաև իրանցի երիտասարդ ռեժիսորներ:

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ականատեսներ, անօթևան հայ երեխանների և կանանց ապաստանների հիմանդիրներ` եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի և մարդասիրական առաքելության մասին։
Նկարահանումները կատարվել են 9 երկրների 29 քաղաքներում։

Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը, ով անցնում է միսիոներ կանանց առաքելության ճանապարհը և գծում հայոց կոտորածների մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:
Կինոնկարն ամբողջությամբ մարդասիրական լույսի տակ է ներկայացվում, չնայած ներկայացված հարուստ փաստերին՝ ձգձգված չէ, դինամիկ է ու անչափ հուզիչ: Հետաքրքիր էին հատկապես ֆիլմից հետո մարդկանց տպավորությունները, ովքեր, գովեստի խոսքերից բացի, զարմացած էին, թե ինչքան քիչ բան գիտեն այդ հինգ միսիոներ կանանց մասին, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրեցին հայ որբերի փրկությունը՝ չամուսնանալով և չունենալով իրենց սեփականը: Հայաստանը դառնում է միսիոներ կանանց հայրենիքը, նրանցից մեկն իր օրագրում այսպես է գրել. «Մենք մեկնեցինք խնամելու մի քանի որբերի, բայց գտանք մի ողջ ժողովուրդ…»:

Ինչպես ֆիլմում ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենն է նկատում, եթե անգամ Հայոց ցեղասպանությունից ոչ մի վավերագրություն պահպանված չլիներ, ապա միայն այս հինգ կանանց օրագրերը, անձնական վկայություններն ու արխիվները բավական էին հասկանալու, թե ինչ սարսափելի ոճիր է կատարվել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0