a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քըրք Քըրքորյանի՝ Ցեղասպանության մասին ֆիլմը կնկարահանվի

kirk-kerkorian-59d1be9d921aa36e

Չնայած ամերիկահայ լեգենդար գործարար Քըրք Քրքորյանն այլևս մեզ հետ չէ, այնուամենայնիվ նա հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի:
Այս մասին հայտնում է  Showbiz411.com-ը, որն ավելի վաղ մանրամասներ էր հայտնել Հայոց ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆիլմից:
Աղբյուրը հայտնում է, որ «Խոստում» (The Promise) վերնագրով ֆիլմի նկարահանումները կշարունակվեն:Ֆիլմում հանդես կգան հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը:
«Խոստումը» նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը  Էրիկ Էսրաիլյանի և Էնթոնի Մանդեկիչի ղեկավարությամբ: Քըրքորյանի Tracinda Corporation-ը այս կերպ ֆինանսավորելու է Survival կինոընկերությունը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում:
Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը այս առիթով ասել է, որ Survival Pictures-ը ծնվել է Քրքորյանի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին:
Ըստ նրա՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, որը նաև մի նոր դուռ կբացի մարդու իրավունքների պաշտպանության  հարցում։  Գլեյզերը ասել է նաև, որ Քրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:
Այս լուրի առիթով  իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Նա մասնավորապես տարածել է նույն լուրի առիթով Variety հանդեսի հրապարակումը և հայտնել, որ ինքը ևս մասնակից է այս նախագծին:
«Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս առաջիկա խոշոր կինոֆիլմի առիթով: Հայտնվելու դեպքում ավելի շատ մանրամասներ կհայտնեմ», – գրել է Թանկյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0