a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/02/2015

«WEB Ծիրան»-ը սպասում է ֆիլմերի

10956046_920881474591591_1316930667_n

«WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում է չորրորդ անգամ, մինչեւ փետրվարի 20-ը սպասում է մեծ թվով ֆիլմերի:Փառատոնի կազմակերպիչներից Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը նշեց, որ բազմաթիվ նոր ֆիլմերի են սպասում, քանի որ շատ երիտասարդ ռեժիսորներ կան, որոնք ունեն արված աշխատանքներ, իսկ «WEB Ծիրան»-ը լավագույն հարթակ է՝ համացանցի միջոցով ներկայանալու աշխարհին: Հիշեցնենք, որ փառատոնի կազմակերպիչները՝ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ «WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնի մշտական գլխավոր հովանավորի՝ ՎիվաՍել ընկերության շնորհիվ սահմանել է մեկ գլխավոր մրցանակ, որը 400.000 ՀՀ դրամ է և 2 խրախուսական մրցանակ: Խրախուսական մրցանակակիրները կպարգեւատրվեն հատուկ դիպլոմով, իսկ ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաեւ 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն:

 

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0