a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
09/02/2015

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայրապետական կրթաթոշակին» արժանացած երեք ուսանողներին

09-4

Փետրվարի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանողներին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանին, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերած իրենց բարձր առաջադիմության համար օրեր առաջ արժանացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Հայրապետական կրթաթոշակին»: Առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին խրախուսելու նախաձեռնությունը Հայ Եկեղեցու և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հերթական քայլերից է: Հանդիպմանը Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կրթաթոշակակիրներին:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0