a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողներին կտրվեն լրացուցիչ զեղչեր

ՀԵՀ

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կստանան լրացուցիչ զեղչեր։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը իր խոսքում նշել է.

– 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում մարտական հերթապահության մեջ ընդգրկված մոտ 450 զինծառայողներ, որոնք բուհերի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՊՆ համատեղ ծրագրի շրջանակներում կստանան լրացուցիչ 20 տոկոս զեղչ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է այս ծրագիրը, որի հետևանքները կերևան առաջիկա տարիների ընթացքում.

-Խոսքը միայն ուսման վարձի փոխհատուցման մասին չէ։ Խոսքը մեր երկրի համար կարևորագույն սկզբունքների պահպանմանն է վերաբերում։ Մարդիկ, որոնք զենքը ձեռքին կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և այժմ վերադարձել են ուսանողական նստարանին, պետք է շարունակեն իրենց առաքելությունը։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն շնորհակալություն է հայտնել մարտական հերթապահություն իրականացրած բոլոր ուսանողներին, որոնք ստացել են հավաստագրեր.

-Այս հավաստագրերը վկայությունն են, որ ապրիլյան բավականին ծանր մարտահրավերի օրերին դուք ծառայության բերումով հայտնվեցիք շատ թեժ կետերում, որտեղ մեր երկրի արժանապատվության, մեր ժողովրդի ապագայի, մեր անվտանգության կարևորագույն խնդիրներն էին լուծվում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0