a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մայրաքաղաքում շարունակվում են մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքները

Yerevan_municipality

Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է  մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետարանի տարեկան ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն «Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության, Աջափնյակի մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոններում ու Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցում: Քաղաքապետին զեկուցվել է, որ հիմանորոգման ծրագրով վերոնշյալ կրթօջախներում կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար:

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
«Աջափնյակ վարչական շրջանում այս տարի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում ինչպես մշակութային օջախների հիմնանորոգման, այնպես էլ բակային տարածքների բարեկարգման ուղղությամբ: Համաչափ զարգացման համատեքստում՝ մեր կողմից խնդիր է դրված հարմարավետ պայմաններ ապահովել բոլոր վարչական շրջաններում: Դեռ անելիքներ, իհարկե, կան, և մենք բոլոր ոլորտներում հետևողականորեն պետք է շարունակենք ծրագրային աշխատանքները՝ մեր համաքաղաքացիների համար օր առաջ ավելի բարեկարգ միջավայր ապահովելու նպատակով», – նշել է Տարոն Մարգարյանը:

 

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0