a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպետք է ապրեմ». Արամ Սիմոնյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

5OLYtfVyDYIfVJ8QelRs6kUhQh
Հունիսի 19-ին  ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում էր նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ Նիստի օրակարգում ներառված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հարկ է նկատել, որ հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը (ինքնառաջադրմամբ):

 Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրվեց ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:

Նիստի ընթացիկ հարցերում ընդգրկված էին նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դեղագիտության և քի­միայի ֆակուլ­տե­տում դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի, ԵՊՀ միջազգային հարաբե­րու­թյունների ֆակուլ­տե­տում չինարենի և չինական մշակույթի կենտրոնի, «Ուսա­նո­ղական ծա­ռա­յություններ» ՍՊԸ-ի ստեղծման, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2015 թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտ­րու­թյան, հիմնադրամի սեփականությունը հանդի­­սացող լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման, լուծարման և օտարման կարգի հաս­տա­տման, ինչպես նաև հիմնադրամի 2014 թ. գործունեու­թյան մասին «azdarar.am» պաշտոնական կայքում հրապարակվող հաշվետվու­թյան կրճատ տարբերակի հաստատման հարցերը:

Առաջադրված բոլոր հարցերը քննարկումներից ու պարզաբանումներից հետո նույնպես հավանության արժանացան հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից:
Լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված ունեցվածքի հետ կապված հարցին, ռեկտորը պատասխանել է հետևյալ կերպ.
«Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպետք է ապրեմ: Վերջին հաշվով ԵՊՀ ռեկտորը, ակադեմիայի թղթակից անդամը, որը բազմաթիվ դրամաշնորհներ է ստանում, ակադեմիկոսի որդին կարող էր իրեն թույլ տալ այսքանն ունենալ»:

 

Լուսանկարը՝ ԵՊՀ պաշտոնական կայքի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0