a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա

10669005_10206428494129299_5731582388806281416_o

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:

Ինչպես տեղեկանում ենք Արմեն Աշոտյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից, պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաջադ Բելկաքեմի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0