a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
30/04/2015

«Արտ-Ֆեստ»-ի շրջանակում՝ վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց

Culture.AM

Panorama.am-ի «Դոկտոր սինեմա» երիտասարդական ՀԿ-ն «Արտ-Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շրջանակներում մայիսի 12-ից հունիսի 10-ը կազմակերպում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց:
Ծրագրին մասնակցել կարող են այն երիտասարդներն, ովքեր ունեն սեփական տեսախցիկ և ուզում են ստեղծել վավերագրական ֆիլմ, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ: Ընտրված մասնակիցներն, անկախ մասնագիտությունից, հնարավորություն կունենան սովորել և փորձարկել հետևյալ թեմաները` ինչպես դիտել և վերլուծել վավերագրական ֆիլմը, ինչպես գտնել ֆիլմի թեմա, նկարահանել, մոնտաժել և ստացված արդյունքը հասցնել լսարանին:

Դասընթացը բաղկացած կլինի գործնական և տեսական մասերից: Դասընթացի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրը կնկարահանի առանձին վավերագրական ֆիլմ, որոնցից լավագույնները կցուցադրվեն «Արտ-Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի ավարտին: Դասընթացի շրջանակներում ստեղծված ֆիլմերից լավագույնը փառատոնի ժյուրիի որոշմամբ կստանա հատուկ մրցանակ:

Ծրագրի նպատակն է տարբեր մասնագիտությամբ 7 երիտասարդի հնարավորություն տալ ծանոթանալու վավերագրական կինոյի գաղտնիքներին և ստեղծելու սեփական ֆիլմը: Ծրագրին կարող են մասնակցել 16-25 տարեկան 7 հոգի: Մասնակցի տեսախցիկը կարող է լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական որակի:

Դասընթացը կանցկացվի Երևանում` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Աշխատանքային լեզուն հայերենն է: Դասընթացը կվարի կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ կինոարվեստ մասնագիտության ասպիրանտ Սեգ Կիրակոսյանը:
Ընտրությունը կանցկացվի երկու փուլով` հայտադիմումների և հարցազրույցի հիման վրա:

Ավելին՝  Panorama.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0