a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բեյրութում Հայոց Ցեղասպանության 101-ամյակի ոգեկոչման միջոցառումների շրջանականերում դասախոսություն է անցկացվել

13235362_1113528198668901_8973965144018959865_o

Հայոց Ցեղասպանութեան 101-ամյակի ոգեկոչման միջոցառումների շրջանականերում Բեյրութում տեղի է ունեցել դասախոսություն, որն իրականացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի և  Հայ Համալսարանավարտների  Համախմբում կազմակերպության (Հ.Հ.Հ.) հովանավորությամբ: Հատկանշական է, որ այս կազմակերպությունը  ստեղծվել է հենց Արամ Ա-ի նախաձեռնությամբ:

Բանախոսությամբ ելույթ են ունեցել ՄԱԿ-ի ակադեմիական խորհրդի անդամ,  դոկտ. Լեյլա Նիքոլա Ռահպանին, թուրքագետ դոկտ. Մուհամմեդ Նուրետտինը և Վերա Եագուպյանը:

Մուհամմեդ Նուրետտինն իր խոսքում անդրադարձել է Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ձեռնարկվող ճնշումներին և դրանց հետևանքներին, իսկ  Լեյլա Նիքոլա Ռահպանին էլ ներկայացրել է Միջին Արևելյան երկրներում վերջին տասնամյակների ընթացքում կատարված քաղաքական անցուդարձին:

Հավելենք միայն, որ դասախոսությունը մեկնարկել է հայկական «Կիլիկիա» երգի հնչյունների ներքո:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0