a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/05/2015

Բերձորի երաժշտական դպրոցը հասել է զգալի արդյունքի

Culture.AM Berdzor

Քաշաթաղի շրջանի հիմնադրման սկզբից Բերձորում սկսեց գործել նաև երաժշտական դպրոցը, որը 2000 թվականից տնօրինում է Արմեն Բալասանյանը: 2015 թվականի հունվարից երաժշտական դպրոցն ու Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի արվեստի բաժինը միավորվեցին՝ անվանակոչվելով «Բերձորի արվեստի դպրոց» ՊՈԱԿ: Այժմ դպրոցն ունի ընդհանուր 278 սան, որից 107-ը՝ երաժշտական մասում: Անցած տարիներին երաժշտական դպրոցը հասել է զգալի արդյունքի: Շրջանավարտներից 3 հոգի՝ Անի Սահակյան, Ֆիրուզա Արզումանյան և Անի Մեջլումյան, ընդունվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 10 հոգի դարձել են Երևանի Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի սան, իսկ հինգը՝ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարան են ընդունվել: Դպրոցը մասնաճյուղեր ունի նաև Վուրգավան և Գետամեջ գյուղերում: Այժմ արվեստի դպրոցում գործում են նաև կերպարվեստի, թատրոնի, պարի խմբակներ: 26 ուսուցիչներ արվեստի գաղտնիքներն են ուսուցանում Բերձորի և տարբեր համայնքների մանուկներին: Յուրաքանչյուր ուսումնական տարին փակելիս դպրոցը ներկայանում է հաշվետու համերգով:

Այս տարին էլ բացառություն չէր․ մայիսի 27-ին դպրոցի դահլիճում իրենց ուսուցիչների, ծնողների, հյուրերի ներկայությամբ հաշվետու համերգով հանդես եկան դաշնամուրի, կիթառի, քանոնի, հարվածային և փողային գործիքների, վոկալի բաժինների առաջինից մինչև ավարտական դասարանների սաները:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0