a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բոլոնյան պատմության մեջ լավագույն փաստաթղթերից մեկը Կոմյունիկեն է

11233001_844592475594683_5909491915410676486_o

Բոլոնյան նախարարարական գագաթնաժողովի ու 4-րդ ֆորումի երևանյան փաստաթուղթն արդեն պատրաստ է: Հենց Երևանյան Կոմյունիկեն կորոշի շուրջ 5 տասնյակ երկրների միլիոնավոր ուսանողների հետագա ճակատագիրը: Իր խոսքում Արմեն Աշոտյանը նշել է, որ սա լավագույն կիրառական փաստաթղթերից է:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի, այն “դիմացկուն” է մոտակա 3 տարիների բոլոր մարտահրավերներին:
Եվրոպական երկրների ներկայացուցիչները փաստում են, որ համաժողովը կազմակերպված էր բարձր մակարադակով, իսկ Կոմյունիկեն էլ բոլոր ժամանակների բոլոնյան պատմության մեջ՝ լավագույն փաստաթղթերից մեկը: Ավելին, հայկական առասպելական հյուրընկալությունն ամենևին էլ առասպել չէ. սա էլ կարևորագույն “ապաշխարություններից” մեկն էր, որն արվեց հյուրերի կողմից:

Փակման արարողությանը ներկա է գտնվել նաև Հովիկ Աբրահամյանը, ով փաստել է, որ Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է:

Կրթությունը որակյալ դարձնել բոլոր երկրներում և հատկապես հակամարտությունների գոտիներում, իսկ ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար էլ անել ամեն ինչ, որպեսզի ունենան աշխատանք: Կրթական զարգացման կարևորագույն ճյուղեր, որի հետագա զարգացումը կիրականանա Բոլոնյան նախարարների հաջորդ՝ “ֆրանսիական” գագաթնաժողովի ժամանակ

Լուսանկարը՝ European Union in Armenia -ի անձնական արխիվից
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0