a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/03/2015

Գերմանիայում պատրաստվում են Հայոց ցեղասպանության թեման ընդգրկել ուսումնական թեմաների մեջ

Culture.am Gen.

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի հոդվածագիր Յալչին Բայերն իր անդրադարձում խոսել է Գերմանիայում Հայոց ցեղասպանության թեման կրթական համակարգում ընդգրկելու փորձերի աշխուժացման մասին:
Թուրք հեղինակը նշում է, թե Գերմանիայում հատկապես վերջին մի քանի տարում զգալի ակտիվացել է Ցեղասպանության հարցը կրթական պարտադիր ծրագրերում ներառելու և պաշտոնապես դասավանդելու քայլերը:
Բայերը նշում է, թե այս մասին ինքը զրուցել է թուրքական ծագում ունեցող մի ուսուցչի հետ, ով դասավանդում է Գերմանիայում: Վերջինս չի ցանկացել նշել իր անունը, սակայն որոշ տեղեկություններ է ներկայացրել:
Ըստ այդմ, Գերմանիայում գրքեր են պատրաստում, որոնց նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության դասավանդման նրբությունները, մեթոդներն ու մոտեցումը: Այս ամենի համար հիմք է ընդունվում Հոլոքոստի վերաբերյալ դասագրքերն ու կրթական ծրագրերը: Նշվում է, որ չնայած Թուրքիայի պնդումներին և ժխտողական թեզերին` աշակերտներն ու ուսանողները պետք է իմանան Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականությունը:

 

Մանրամասները՝ Hayernaysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0