a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մինեսոթայի համալսարանի հայազգի գիտնականը դասախոսեց ԵՊԲՀ-ում

bjshkakan

Մինեսոթայի համալսարանի Հեմատոլոգիայի, օնկոլոգիայի և տրանսպլանտոլոգիայի բաժնի հայազգի գիտնական Ալեքս Լազարյանն այսօր ԵՊԲՀ-ում հանդես եկավ «Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման էվոլյուցիան» թեմայով դասախոսությամբ: Գիտնականը Հայաստանում է «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» մի քնաի օր առաջ իրականացված առաջին արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստմանը որպես խորհրդատու մասնակցելու նպատակով: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն Ալեքս Լազարյանին հանձնեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչում:

Ռեկտորը հույս հայտնեց, որ այսօր սկիզբ դրված համագործակցությունը շարունակական կդառնա:

Ալեքս Լազարյանը բժշկական կրթություն է ստացել ԵՊԲՀ-ում: Նախքան 2012 թվականին Մինեսոթայի համալսարան տեղափոխվելը մասնագետը ռեզիդենտուրա է անցել Քլիվլենդի հիվանդանոցային հիմնադրամում: Արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտում նշանակալի հաջողությունների հասնելոց հետո, 20 տարի անց, մասնագետն առաջին անգամ է դասախոսում հարազատ բուհում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0