a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գոնսալո Գուարչը՝ ԵՊՀ պատվավոր դոկտոր

frfBQC1jffFbfhLBp4BkKeB8IK
Իսպանացի գրող, ճարտարապետ Գոնսալո Գուարչը  ԵՊՀ ռեկտորից ընդունել է իր կոչումը։
Գոնսալո Գուարչին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին որոշումը գիտխորհուրդը կայացրել էր դեռևս ամիսներ առաջ։ Գուարչը հեղինակել է 28 գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, որոնցում արտահայտում է իր խորը վրդովմունքն ու ընդվզումը մարդկության դեմ թույլ տրվող ոճիրների` ցեղասպանությունների, պատերազմների և բռնապետությունների նկատմամբ: Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա գրքերից 3-ը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակը» և «Սպիտակ լեռը», թարգմանվել են նաև հայերեն, վերջին երկուսն էլ լույս է ընծայել ԵՊՀ հրատարակչությունը:
ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումը հավաստող վկայականից բացի՝ Գոնսալո Գուարչը ստացել է նաև ԵՊՀ ոսկե մեդալ և պատվավոր դոկտորի համար նախատեսված արձաթաձույլ մատանի՝ ԵՊՀ խորհրդանիշով:

Հանդիպման ընթացքում «իսպանացի հայը» խոսել է նաև իր նոր գրքի, գործունեության մասին և պատասխանել ներկաների հարցերին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0