a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Դպրոցի տնօրենների օր» Նոր նախաձեռնություն Հայաստանում՝ Ֆրանսիական համալսարանում

Culture.AM Եվրոպական_ակադեմիա

Հայաստանում ֆրանսիական համալսարանը կարևորում է համագործակցությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարության, կրթության մարզային վարչությունների և հանրակրթական դպրոցի տնօրենների հետ՝ ի շահ աշակերտների մասնագիտական կողմնորոշման և ապագա մասնագիտության ճիշտ ընտրության:

Այս հարցում ավելի արդյունավետ աշխատելու համար համալսարանը նախատեսել է հանդիպումներ տնօրենների հետ: Այդ շարքի առաջին հանդիպումը՝ «Դպրոցի տնօրենների օր» միջոցառումը, տեղի ունեցավ օրեր առաջ, որին ներկա էին Հայաստանի մարզային կրթության վարչության ներկայացուցիչներ, ավելի քան 30 դպրոցների տնօրեններ և աշխատակիցներ:
Միջոցառումը նպատակ ուներ լսել Հայաստանի մարզային կրթության վարչության ներկայացուցիչներին և դպրոցների տնօրեններին, հասկանալ նրանց ակնկալիքները համալսարանից:

dp6      dp5
Համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան նշեց. «Համալսարանի և դպրոցների համագործակցությունը շատ կարևոր է: Բոլորս միևնույն նպատակն ենք հետապնդում՝ տրամադրել որակյալ կրթություն, ինչը սկսվում է ոչ թե համալսարանից, այլ դպրոցից: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ համալսարանն ու դպրոցը միասին աշխատեն, հետևաբար պետք է հաճախակի դարձնել այսպիսի հանդիպումները: Այսպիսով սա առաջին հանդիպումն էր, սկիզբն ազդարարված է»: UFAR.am-ի փոխանցմամբ միջոցառման ընթացքում ՀՖՀՀ-ի Արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը, դասավանդման ու ուսումնառության մոտեցումները:

Հանդիպման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան հանդիպել նաև «Մարքեթինգի» ամբիոնի վարիչ, Մարքեթինգի ֆակուլտետի մանկավարժական համակարգող Նաիրա Հայրապետյանի, «Կառավարման և ֆինանսների» ամբիոնի վարիչ, Կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգող Անաստաս Աղազարյանի, ՀՖՀՀ-ի ուսանողների հետ և շրջել համալսարանում: Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Սերժ Ռուշանյանը, նշեց որ նախքան համալսարան ընդունվելն արդեն իսկ լսել էր կրթության խստության մասին, իսկ այժմ հասկանում է, որ այդ ամենն արվում է ի շահ ուսանողի: Միջոցառման ընթացքում քննարկվեցին աշակերտների մասնագիտական կողմնորոշման արդյունավետությանն ուղղված միջոցները, հատկապես մարզերի աշակերտների համար համալսարանի նախապատրաստական դասընթացների ընդլայնման հնարավորությունները և ֆրանսերեն լեզվի դասավանդման հետ կապված հարցեր:

«Սա մի նոր նախաձեռնության սկիզբ էր, նման միջոցառում հաջողությամբ իրականացվում է Ֆրանսիայում, որի փորձը Ֆրանսիական համալսարանը ցանկանում է տեղայնացնել նաև Հայաստանում»,- հանդիպման ավարտին ավելացրեց պարոն Մոնտուան։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0