a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վ. Բրյուսովի անվան համալսարանն ունի 121 կարմիր դիպլոմակիր

EPLH

Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) բակալավրիատի և մագիստրատուրայի 607 շրջանավարտ ստացավ ավարտական վկայական: Այս տարի ԵՊԼՀ-ն ունի 121 կարմիր դիպլոմակիր:

ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) համագործակցությամբ Մոսկվա կինոթատրոնի դահլիճում հուլիսի 6-ին անցկացվեց  ԵՊԼՀ 2016-2017 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ նախագահի օգնական, ԵՊԼՀ խորհրդի նախագահ Ավետիս Բերբերյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատար Կարինե Հարությունյանը: Միջոցառմանն իր օրհնության խոսքն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկչտրչյանը հույս հայտնեց, որ շրջանավարտները կկարողանան իրենց մասնագիտական հմտությունները ծառայեցնել ընտանեկան, անձնական բարեկեցությանը`դրանով բարեկեցիկ դարձնելով մեր երկիրը: Այնուհետև հայտարարեց. «Դուք ունեք լավագույն մասնագիտությունը: Դուք այն հաստատության շրջանավարտներն եք, որ տարիներ շարունակ բարձր է պահել ՀՀ-ի դռները օտար արժեքների ներմուծման համար և լավագույն արժեքներն ադապտացրել: Առանց լեզուների իմացության, լեզվական ճիշտ գիտելիքների հնարավոր չէ զարգացում ապահովել»:

ՀՀ ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը փաստեց, որ շրջանավարտները, հաղթահարելով կրթական երկրորդ փուլը, անցնում են ավելի կարևորին, որն էլի կրթական է: Այնուհետև հավաստիացրեց, որ բոլոր փուլերն այսուհետ կրթական են լինելու, անգամ աշխատանքի ժամանակ: Կարեն Ավագյանը շեշտեց. «Կրթական որակ ասելով`մենք չենք ասում բացառապես գիտելիք, այլ հասկանում ենք գիտելիք, հմտություն և դաստիարակություն: Գիտելիքի առումով իրականում հավատացած եմ, որ խնդիրներ չունեք, դաստիարակության մասով` ևս, բայց հմտությունների մասով պիտի խնդրեմ ձեզ, որ հետագայում անընդհատ զարգացնեք դրանք, որ կարողանաք մասնագիտությունն ավելի գրավիչ դարձնել: Այսօրվանից կարելի է համարել, որ դուք դառնում եք ՀՀ լիարժեք քաղաքացիներ մասնագիտական առումով»: Կարեն Ավագյանը շրջանավարտներին վստահեցրեց`ամենամեծ հաջողությունը, որ այսօր ունեն,  իրենց համալսարանի դիպլմոն է:

ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատար Կարինե Հարությունյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նրանց մի քանի խորհուրդ տվեց. «Գիտակցեք ձեր արժեքը, հետևեք ձեր հաջողության ուղուն և դարձեք մարդ, ում տեսնում եք ձեր մտքերում և նպատակներում և, ի վերջո, ապավինեք Աստծո պատվիրաններին, քանի որ ձեր ապահան ձեր հավաքտի պես պայծառ է»:

ԵՊԼՀ Թարգմանչության և միջմշակութային հաղորդակցության անգլերենի և լրագրության բաժնի շրջանավարտ Ռոզա Հակոբյանն էլ ուրախությամբ վստահեցրեց, որ ինքը բուհում ստացել է հիմնաքարային գիտելիքներ և արդեն գտել աշխատանք, միայն մնում է պրակտիկ դաշտում կիրառել բուհում ստացած գիտելիքները:

Դիպլոմների հանձնման արարողությունն ուղեկցվեց համերգային ելույթներով. հանդես եկան հայկական էստրադայի ներկայացուցիչներ և ԵՊԼՀ տաղանդաշատ ուսանողներ ու շրջանավարտներ:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0