a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպվել է թեստավորում

DPNNma1ZiOk804JUWKTg5ZV1yO

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպվել է թեստավորում

Թեստավորումն իրականացվել է «International center of languages and training» քեմբրիջյան արտոնագրված կենտրոնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համագործակցության շրջանակում:

Տեղում անցնելով թեստավորումը՝ լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները հնարավորություն կստանան 3-շաբաթյա վերապատրաստում անցնելու կազմակերպության կողմից: Հաջողության դեպքում էլ լավագույնները կհրավիրվեն աշխատանքի:

Կենտրոնը գործում է տոն 6 տարի և տարեկան ունենում է ավելի քան 2000 ուսանողներ: Կենտրոնն ունի կրթական ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այստեղ պատրաստվում են նաև քննական ծրագրերին (TOEFL, IELTS):

«Մյուս լեզվի կենտրոններից մենք տարբերվում ենք նրանով, որ ունենք բազմաթիվ միջազգային գործընկերներ, որոնցից է նաև Քեմբրիջի համալսարանի անգլերեն բաժինը: Մեր բոլոր դասընթացները կազմակերպվում են քեմբրիջյան մեթոդներով»,- ասել է կենտրոնի գլխավոր մենեջեր  Անժելիկա Սարգսյանը:

Թեստավորումը ներառել է 25 հարց և 250 բառից կազմված էսսե, որի համար մասնակիցներին տրվել է 50 րոպե: 3 և ավելի սխալ թույլ տված մասնակիցները դուրս են մնացել  հետագա պայքարից։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0