a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/04/2015

Երիտասարդ հունգարացի հայագետը բազմաթիվ ծրագրեր ունի

Culture.AM Diaspora

Գերմանիայի Լայպցիգի համալսարանի հայագետ դոկտոր Բալինտ Կովաչը ապրիլի 27-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) կարդացել է «Հայերը Կարպատյան ավազանում» դասախոսությունը:

«Ուրախ եմ հատկապես այս օրերին Հայաստան այցելելու եւ հայ ժողովրդի կողքին լինելու համար. աշխատանքիս նպատակը ոչ միայն հայկական գեղեցիկ մշակույթն ու դարավոր պատմությունը ուսումնասիրելն է, այլեւ գիտական մակարդակում դրանք աշխարհով  մեկ տարածելը», – նշել է հունգարացի գիտնականը:

«30 տարի առաջ Հունգարիայի ակադեմիայում ստեղծվեց գիտնականների խումբ, որը զբաղվում էր հայագիտական հարցերով, իսկ այժմ երիտասարդ գիտնականները՝ հանձին Բալինթ Կովաչի վերսկսել  են հայագիտական լուրջ գործունեություն ծավալել՝  շարունակելով  նախկին ավանդույթները: Բալինթ Կովաչի  եւ հայագիտությամբ զբաղվող այլ երիտասարդների սերունդը այժմ իրականացնում է բավականին ազդեցիկ  ծրագրեր, որոնք, վստահ եմ,  կնպաստեն  երկու երկրների  պատմամշակութային նոր հարաբերությունների ամրապնդմանը»,- ասաց «Հայաստան-Հունգարիա» մշակութային կապերի եւ համագործակցության ընկերության նախագահ  Անահիտ Սիմոնյանը:

 

Ավելին՝ Mediamax.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0