a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երկարաձգվել է ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի ժամկետը

48

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ երկարաձգվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի ժամկետը: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մրցույթին կարող են մասնակցել`
-Հասարակական կազմակերպություններ,
-Զանգվածային լրատվության միջոցներ ներկայացնող կազմակերպություններ,
-Ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ,

-Շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի,  փորձագիտական աշխատանքների, ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն):

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում նախարարությունից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
-Դիմում Խորհրդի նախագահի անունով /ձևը կցվում է/.
-Տվյալ կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը.
-Ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ.
-Մոտիվացիոն նամակ /1.5-2 էջ./ ներկայացնել հիմնավորում` հանրային խորհրդում կազմակերպության ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ.
-Հակիրճ վերլուծություն` վերջին 3 տարիների ընթացքում ԿԳՆ գործունեության և կրթության բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ /4-5 էջ/:

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունների ներգրավվածությունը:
Հայտերը պետք է ներկայացվեն ս.թ. ապրիլի 19-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ, ժամը 1000-1700-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության ընդհանուր բաժին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0