a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևան-2015. ընթանում են խնբային քննարկումներ

ashotyan
Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում այսօր տեղի են ունեցել խմբային քննարկումներ: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Բարձրագույն կրթության դեպարտամենտի ղեկավար Շյուր Բերգենը հանդես է եկել «ԵԲԿՏ-ի հիմնարար արժեքները, ապագայի հարացույց» թեմայով զեկույցով:

Կրթության և Գիտության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել մի շարք խնդիրների, այդ թվում` բարձրագույն կրթության հիմնարար արժեքներն արդի քաղաքական, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական մարտահրավերների համատեքստում. տնտեսական ճգնաժամ, ռեգիոնալ կոնֆլիկտներ, տեխնոլոգիական առաջընթաց, միգրացիա և աշխատաշուկայի փոփոխություններ: Քննարկումը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով համառոտ պատմական ակնարկ է արել Հայաստանի պատմության, կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների, Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամակցության և մի շարք այլ հարցերի մասին: Ուսանողների եվրոպական միության գործադիր հանձնաժողովի անդամ Կարոլինա Պետկեվիչը հանդես է եկել «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով, 2015թ.-ներկա իրավիճակի գնահատում. 1999 թվականից ի վեր ակնկալիքներին հասնելու ժամանակն է»  թեմայով զեկույցով: Վերոնշյալ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել  ԵԲԿՏ-ի համար այն կարևորագույն մարտահրավերներին, որոնք անհրաժեշտ է հաղթահարել 2015-2018թթ. ժամանակահատվածում, և ինչպե՞ս կարող են երկրները դիմակայել սոցիալական մարտահրավերներին բարձրագույն կրթության միջոցով: Երրորդ խմբային քննարկման ընթացքում Համաշխարհային բանկի Կրթության հարցերով տնօրեն Կլաուդիա Կոստինը հանդես է եկել «Բարձրագույն կրթության համակարգի մարտահրավերները և արձագանքն աշխատաշուկայի մարտահրավերներին» թեմայով զեկույցով: Քննարկվել են ԵԲԿՏ-ի համար այն կարևորագույն մարտահրավերները, մասնավորապես, ինչպե՞ս կարող է բարձրագույն կրթությունն աջակցել երկրներին՝ հաղթահարելու աշխատաշուկայի ճգնաժամը: Եվրոպական համալսարանների ասոցիացիայի բարձրագույն կրթության քաղաքականության բաժնի ղեկավար  Մայքլ Գեբելը հանդես է եկել «Էլեկտրոնային կրթության հեռանկարները ԵԲԿՏ-ում» թեմայով քննարկմամբ, որի ընթացքում անդրադարձ է եղել, թե ինչպե՞ս կարող է բարձրագույն կրթությունն առավելագույնս օգտվել տեխնոլոգիական առաջընթացի արդյունքներից:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0